7 դեկտեմբերի 2011 - 15:35 AMT
ՀՅԴ-ն առաջարկում է ՀՀ նախագահին դիտարկել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը

Ընդդիմադիր ՀՅ Դաշնակցություն խորհրդարանական խմբակցությունը նախապատրաստել է որոշման նախագիծ, որում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկվում է դիտարկել կառավարության նկատմամբ անվստահության հարցը: «Պետք է անվստահություն հայտնել այն կառավարությանը, որը տարիների ընթացքում չի կարողանում հասնել այն ցուցանիշներին և նպատակներին, որոնք ամրագրվել էին 2008-2012 թթ ծրագրում»,- ՀՀ Ազգային ժողովի իր ելույթում հայտարարել է ՀՅԴ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: