7 դեկտեմբերի 2011 - 15:38 AMT
MobileIron ընկերության բջջային սարքերի տեղեկատվական անվտանգության ծառայությունը կգործի նաև Հայաստանում

Այսօր ողջ աշխարհում օրեցօր աճում է բջջային սարքեր օգտագործողների քանակը՝ գերազանցելով 5,3 միլիարդը, ինչը կազմում է մոտավորապես աշխարհի բնակչության 77%-ը։ Սակայն այս 77%-ից ընդամենը 4%-ն է, որն իր սարքում ունի անվտանգության համակարգ։ Մինչդեռ օրեցօր աճում են բջջային օպերացիոն համակարգերին ուղղված սպառնալիքների, վնասակար ֆայլերի քանակը։

MobileIron ընկերությունը, որը զբաղվում է կորպորատիվ բջջային սարքերի տեղեկատվական անվտանգությամբ, գործելու է արդեն հայկական շուկայում։ Այս մասին տեղեկացնում են Headtechnology ընկերությունից, որը պաշտոնապես ներկայացնելու է MobileIron-ն Ասիական, կենտրոնական և արևելյան Եվրոպայում։

Ըստ MobileIron-ի այսօր ընկերությունները աշխատողներին թույլ են տալիս անձնական հեռախոսներից այցելել ընկերության էլեկտրոնային փոստեր, կորպորատիվ տվյալների բազան և այլն։ Իսկ եթե աշխատողը միևնույն ժամանակ իր համար ներբեռնում է խաղեր և այլ ծրագրեր, մեծանում է կորպորատիվ տվյալների վտանգված լինելու հավանականությունը։

MobileIron –ը առաջարկում է հատուկ մասնագիտացված լուծումներ, որոնք պահպանում են կորպորատիվ տվյալների անվտանգությունը՝ առանձնացնելով աշխատակցի գործնական և անձնական գործունեությունը։

MobileIron կարողանում է անվտանգ պահել բոլոր տարածված օպերացիոն համակարգերը՝ BlackBerry, Apple iOS, Android, Symbian, Windows Mobile, Palm WebOS։