7 դեկտեմբերի 2011 - 16:23 AMT
«Ժառանգություն». Երկրաշարժից 23 տարի անց դեռևս արդիական է մնում «աղետի գոտի» հասկացությունը

Երկրաշարժի 23-րդ տարելիցի օրը «Ժառանգություն» կուսակցությունը լռությամբ հարգում է մեր հազարավոր զոհված հայրենակիցների հիշատակը և կիսում նրանց հարազատների ցավը:

«Մենք նաև վրդովմունքով արձանագրում ենք, որ երկրաշարժից քսաներեք տարի անց դեռևս արդիական է մնում «աղետի գոտի» հասկացությունը, բազմաթիվ ընտանիքներ շարունակում են իրենց գոյությունը պահպանել տնակներում»,- նշվում է նրանց տարածած հաղորդագրության մեջ:

«Ժառանգությունը» գտնում է, որ ազգային ողբերգության նկատմամբ այդպիսի անտարբեր վերաբերմունքի, ինչպես նաև երկրում սոցիալական բևեռացումը խորացնող քաղաքականություն վարելու համար պատասխանատու են անկախ Հայաստանի Հանրապետության` միմյանց հաջորդած երեք իշխանությունները միասնաբար: