7 դեկտեմբերի 2011 - 16:24 AMT
2011թ հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի մասնավոր տրանսֆերտները կազմել են 1 559.9 մլն դոլար

2011թ հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ընդունվել են դրամական միջոցներ, որոնց ընդհանուր քանակը 1 559.9 մլն դոլար է: Ինչպես հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուն, տվյալ ցուցանիշը աճել է 2010թ նույն ժամանակահատվածի հետ համեմատ 23,1% կամ 292.6 մլն դոլարով:

Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից արտասահման փոխանցումների ծավալը աճել է 12.2%՝ կազմելով 650.7 մլն դոլար, 2010թ հունվար-հոկտեմբեր ամիսների 580 մլն դոլարի փոխարեն: Զուտ դրամական ներհոսքը հունվար- հոկտեմբեր ամիսներին աճել է 32.3%-ով և կազմել 909.2 մլն դոլար՝ 2010-ի նույն ժամանակահատվածի 687.2 մլն դոլարի փոխարեն:

Ընդ որում, զւոտ ներհոսքի ամենամեծ ծավալը՝ 938.7 մլն դոլար, ստացվել է Ռուսաստանից, հաջորդում է Ղազախստանը՝ 16,6 մլն դոլար, Ուկրաինան՝ 1,4 մլն դոլար, ԱՄՆ-ն՝ 467 հազար դոլար: