7 դեկտեմբերի 2011 - 16:33 AMT
Ֆրանսիայում աճում է այն քաղաքացիների թիվը, որոնց մտահոգում է մահմեդականների քանակի աճը երկրում

Ֆրանսիայում աճում է այն քաղաքացիների թիվը, որոնց մտահոգում է մահմեդականների քանակի աճը երկրում: Ըստ Ռոսբալտի, հարցման համաձայն, տարվա ընթացքում այն ֆրանսիացիների թիվը, որոնք համարում են, որ իսլամը չափազանց արագ է աճում երկրում, 71 տոկոսից հասել է 76-ի:

Հարցման մասնակիցների մեծ մասը՝ 80 տոկոսը, կարևորել են Եկեղեցին պետությունից տարանջատելու քաղաքականությունը: Այնուհետև վարկանշում են ազատությունը, պատասխանատվությունը, աշխատանքը, ձեռներեցությունն ու հավասարությունը: Եվ հետո միայն՝ ազգը, համերաշխությունը, ապրելակերպն ու իշխանությունը:

Ըստ abna.ir պորտալի, ապագայում իսլամը Ֆրանսիայում կդառնա գերիշխող կրոնը: Ըստ սոցիոլոգների, ֆրանսիացիների միայն 2,9 տոկոսն է կանոնավոր կերպով մասնակցում կաթոլիկ եկեղեցու ժամերգություններին, այն դեպքում երբ իրեն կաթոլիկ է համարում հարցվածների 64 տոկոսը:-

6 մլն ֆրանսաբնակ մահմեդականներից իրեն հավատացյալ է համարում 75 տոկոսը:

Ֆրանսիայում ակտիվորեն ընթանում է մեջիթների կառուցումը: Ավելին, որոշ փակվող կաթոլիկ եկեղեցիներ տրվում են որպես մեջիթ օգտագործման համար: Մարսելում, որի բնակչության 25 տոկոսը մահմեդականներ են, կառուցվում է 7 հազար մարդու համար նախատեսված մեջիթ: