7 դեկտեմբերի 2011 - 16:55 AMT
Ղարաբաղի բանակցությունների համար Իռլանդիան կօգտագործի «բարի ծառայությունների առաքելությունը»

ԵԱՀԿ ապագա նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իմոն Գիլմորը հուսով է, որ կկարողանա օգտագործել «բարի ծառայությունների առաքելությունը» ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները առաջ մղելու համար:

Այդ մասին Գիլմորը հայտարարել է Լիտվայում ԵԱՀԿ ԱԳՆԽ 18-րդ նիստի ավարտին, հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Վիլնյուսից: Ըստ նրա, Իռլանդիան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում կօգատգործի Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության լուծման սեփական փորձը ղարաբաղյան խնդրի կարգավորման համար: «Ղարաբաղյան հակամարտությունը ազգային արմատներ ունի, մենք դա լավ ենք հասկանում և կօգտագործենք այd գիտելիքները ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի հասնելու համար»,-ասել է նա: