7 դեկտեմբերի 2011 - 17:23 AMT
Այսօր Երևանում տեղի է ունենում վրացական անունների մակնիշավորում

Երևանի հասարակական սննդի վայրերում, այսօր, մակնիշավորվում են վրացական անունները, որը վտանգավոր է, գտնում է գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը:

Իսկ Հայկական խոհանոցային ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ քաղաքում ամենուր հայտնվել են վրացական անվանումներով ռեստորաններ, որտեղ մատուցվում է տոլմա, հարիսա, հնչում է հայկական երաժշտություն: Ըստ Մամուլյանի, այդպիսի երևույթ պետք է չլինի, քանի որ հայկական խոհանոցը ինքնուրույն խոհանոց է: Նա նաև դեմ է «արևելյան խոհանոց» հասկացողությանը, որովհետև ամեն երկիր ուրույն խոհանոց ունի: