9 դեկտեմբերի 2003 - 19:18 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԿՄԻԱՎՈՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ ԴԵՍՊԱՆԸ
Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի երիտասարդությունն ընդունակ է միավորելու այդ երեք երկրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Նովոստի» տեղեկատվական գործակալությունը, նախօրեին Մոսկվայում կայացած «Ծանոթացեք` Ադրբեջան, Հայաստան, Վրաստան» երեկույթում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սբատյանը: «Հավաքել այսօր Ադրբեջանին, Հայաստանին եւ Վրաստանին միասին այնքան էլ հեշտ չէ: Ինչը չեն արել դիվանագետները, կանի մեր երիտասարդությունը»,- ասել է նա: ՌԴ-ում Վրաստանի դեսպան Զուրաբ Աբաշիձեն իր հերթին նշել է, որ «մեզ մոտ հասարակ տարածաշրջան չէ, եւ միայն փոխըմբռնման միջոցով մենք կպահպանենք խաղաղությունը»: