8 դեկտեմբերի 2011 - 09:38 AMT
Իսրայելի Կնեսետը նշանակել է Հայոց ցեղասպանության հարցի քննարկման օրը

Իսրայելի Կնեսետը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կքննարկի դեկտեմբերի 27-ին, հաղորդում են իսրայելյան ԶԼՄ-ները` վկայակոչելով հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ալեքս Միլլերին:

«Այդ ամսաթիվը հաստատվել է Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի կողմից, որը ցանկանում է անձամբ մասնակցել նիստին»,- նշել է այդ կապակցությամբ Միլլերը:

Այդ հարցը Միլլերի հանձնաժողովի դիտարկմանը փոխանցելու մասին որոշումն ընդունվել է Կնեսետի նիստում մայիսին: Այդ քննարկումը կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովում սկզբնապես ծրագրված էր դեկտեմբերի 5-ին: Սակայն դրանից չորս օր առաջ որոշվեց հետաձգել նիստը: