Իսրայել. Ռուսական զենքի առաքումը Սիրիա ոչ մի լավ բանի չի հանգեցնի![]() 8 դեկտեմբերի 2011 - 09:54 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ԱԳ նախարար, փոխվարչապետ Ավիգդոր Լիբերմանը անհանգստություն է արտահայտել Սիրիա ժամանակակից ռուսական զենքի առաքման կապակցությամբ, փոխանցում է Ինտերֆաքսը: «Ժամանակակից զենքի առաքումը Սիրիա, հատկապես այսօր, երկրում անկայունության և ձգձգված ճգնաժամի պայմաններում, կարող է հանգեցնել շատ բացասական հետևանքների: Հուսով ենք, որ մեր նկատողությունները ռուսական կողմը նկատի կունենա և՛ այս հարցի, և՛ մի շարք այլ հարցերի վերաբերյալ՝ ներառյալ Իրանը»,- հայտարարել է նա: Դեկտեմբերի մեկին հայտնի է դարձել, որ Ռուսաստանը Սիրիա է ուղարկել «Յախոնտ» թևավոր հրթիռներով «Բաստիոն» ափամերձ համալիրը ՝ համաձայն 2007թ կնքված պայմանագրի: Մինչ Արևմտյան երկրները պատժամիջոցներ են ընդունում Իրանի միջուկային ծրագրի դեմ, Ռուսաստանը կարծում է, որ այս ծրագրից բոլոր հարցերը թոթափելու միակ ճանապարհը Իրանի և «վեցնյակի» միջև բանակցությունների վերականգնման համար նպաստավոր պայմանների ստեղծումն է: ![]() ![]()
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |