Լիտվայի ԱԳ նախարարը գոհ է իր երկրի նախագահությունից ԵԱՀԿ-ում 8 դեկտեմբերի 2011 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը գոհ է դեկտեմբերի 6-7 Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստից ու Լիտվայի նախագահությունից ընդհանուր առմամբ: Ինչպես հայտնում է PanAMENIAN.Net-ի թղթակիցը, ԵԱՀԿ ԱԳՆԽ ավարտին կայացած մամլո ասուլիսում Աժուբալիսը հիասթափություն է հայտնել, որ չհաջողվեց համաձայնության հասնել այնպիսի հարցում, ինչպիսիք են լրագրողների անվտանգությունն ու ԶԼՄ-ների ազատությունը: Նա գոհունակություն հայտնեց առ այն, որ Իռլանդիայի ԱԳ ղեկավարը, ԵԱՀԿ ապագա նախագահը, կիսում է այս հարցի կարևորության մասին տեսակետը: Ըստ Աժուբալիսի, լրագրողների անվտանգության ու ԶԼՄ-ների ազատության մասին որոշումն արգելափակեց մի պետություն, թե հատկապես որը Աժուբալիսը կտրականապես հրաժարվեց անվանել՝ հիշեցնելով, որ նիստը փակ էր: Ընդհանուր առմամբ, ըստ Աժուբալիսի, նիստում և Լիտվայի նախագահության ընթացքում հաջողվեց հասնել զգալի արդյունքների: «Սա այն ոսկե միլիմետրն է, որի մասին ես խոսում էի նախագահության սկզբում»,-ասել է Աժուբալիսը՝ հիշեցնելով, որ վերջերս վերսկսվեցին պաշտոնական բանակցությունները Մերձդնեստրի խնդրի շուրջ: Ըստ նրա, դա հույս է ներշնչում, որ ձգձգված հակամարտությունների, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտությունը, կկարգավորվեն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |