Հայաստանի խորհրդարանն ընդունել է 2012թ. պետբյուջեն

Հայաստանի խորհրդարանն ընդունել է 2012թ. պետբյուջեն

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 8-ին 66 «կողմ» և 2 «դեմ»ձայների հարաբերակցությամբ քվեարկել է Հայաստանի 2012թ պետբյուջեի ընդունման օգտին: Ընդ որում, ընդդիմադիր խորհրդարանական «Ժառանգության» և Դաշնակցության խմբակցություններն ընդհանրապես քվեարկությանը չեն մասնակցել:

Համաձայն Հայաստանի 2012թ պետբյուջեի վերջնական տվյալների, եկամտային մասը կկազմի 911.6 մլրդ դրամ, , ծախսայինը՝ 1044.1 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 132.5 մլրդ դրամ: ՀՆԱ-ի նկատմամբ դեֆիցիտի հարաբերությունը կանխատեսվում է 3,1%՝ 2011թ ծրագրված 3,95%-ի դիմաց:

Բացի այդ, հարկային եկամուտների 2011թ 101 մլրդով բարձրացման նպատակով խորհրդարանը որոշում է կայացրել հարկային բարեփոխումների օրենսդիր փաթեթը ընդունելու մասին:

2012թ Հայաստանի էկոնոմիկայի աճը ծրագրվում է 4,2% մակարդակի վրա, գնաճը նախատեսվում է 4%ի սահմաններում՝ (պլյուս-մինուս 1.5%):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---