Ռուբեն Սաֆրաստյան. Հայաստանը պետք է պաշտպանի աշխարհի բոլոր հայ համայնքները

Ռուբեն Սաֆրաստյան. Հայաստանը պետք է պաշտպանի աշխարհի բոլոր հայ համայնքները

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է պաշտպանի աշխարհի բոլոր հայ համայնքները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, դա անհրաժետ է նրա համար, որ «բոլորն իմանան, որ հայ համայնքները հուսալի հենարան ունեն»: «Բոլոր հայերը պետք է իմանան, որ իրենց մեջքին պետությունն է կանգնած, որն անհրաժեշտության դեպքում կարող է նրանց պաշտպանել»,- ասել է նա: Ընդ որում, թուրքագետը նկատել է, որ դա կարևոր է ոչ միայն հայերի համար, այլ նաև այն երկրների համար, որտեղ գոյություն ունեն նմանատիպ համայնքներ, որպեսզի նրանք իմանան, որ հայերը պաշտպանված են:

Անդրադառնալով այն հարցին, արդյոք նման դեպքում տվյալ երկրի հետ հարաբերությունները չեն վատանա, նա պատասխանել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի համապատասխան քայլերի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---