8 դեկտեմբերի 2003 - 23:31 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԵՆՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՎԵԱՐԿԵԼ Է «ԵԴԻՆԱՅԱ ՌՈՍԻԱԻ» ՕԳՏԻՆ
Նախնական տվյալներով, դեկտեմբերի 7-ին կայացած Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների արդյունքների համաձայն, Հայաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է իշխանամետ «Եդինայա Ռոսիա» դաշինքի օգտին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հայաստանում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար Վլադիմիր Իվանովը, «Միացյալ Ռուսաստանի» օգտին իրենց ձայնը տվել է քվեարկությանը մասնակցած ընտրողների շուրջ 70 տոկոսը, նրան հաջորդում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Վ.Իվանովի խոսքերով, մեծամասնական ընտրակարգով առաջատար է Գեննադի Գուդկովը: Ռուսաստանի դեսպանատան ընտրատեղամասում քվեարկել է ավելի քան 1100 մարդ: Ընդհանուր առմամբ, Հայաստանում քվեարկել է շուրջ 8 հազար ընտրող: