8 դեկտեմբերի 2011 - 14:35 AMT
Նկարիչների միությունում բացվել է «Երջանիկ ընտանիք» ցուցահանդես-մրցույթը

Այսօր` դեկտեմբերի 8-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Երջանիկ ընտանիք» խորագրով լուսանկարչական ցուցահանդես-մրցույթը: Այն կազմեկերպել է «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն: ՀԿ նախագահ Սուսաննա Վարդանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսին մասնակցում են Երևանից և մարզերից շուրջ 30 պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչներ` 85 լուսանկարներով:

Ցուցասրահում դրված են նաև ստվարաթղթից պատրաստված կանացի սիլուետներ, որոնց վրա գրված են բռնության ենթարկված կանանց պատմությունները: Դա, ըստ ՀԿ նախագահի, արված է հակասություններն ընդգծելու համար:

Հաղթողների անունները պարզ կդառնան դեկտեմբերի 9-ին, որոնց կորոշի հատուկ ժյուրին: