8 դեկտեմբերի 2011 - 14:43 AMT
Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին «Եդինայա Ռոսիայի» հաղթանակի առթիվ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինին' ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետության կառավարության և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի 2011 թվականի դեկտեմբերի 4-ի ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության՝ «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակի կապակցությամբ: Իր գոյության տարիների ընթացքում «Եդինայա Ռոսիա»-ն ապացուցել է, որ քաղաքական հզոր ներուժով կուսակցություն է, որը կարող է իր հետևից տանել հասարակության մեծ զանգվածների և պատասխանատու լինել պետության ապագայի համար:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել այն հատուկ համագործակցությունը, որ առկա է մեր երկու պետությունների առաջատար քաղաքական ուժերի՝ «Եդինայա Ռոսիա»-ի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության միջև»: