ՌԴ ԱԳՆ. Թուրքիայում նոր ռադարը վերահսկելու է Ռուսաստանի տարածքի զգալի մասը

ՌԴ ԱԳՆ. Թուրքիայում նոր ռադարը վերահսկելու է Ռուսաստանի տարածքի զգալի մասը

PanARMENIAN.Net - Ռադարը, որը ծրագրվում է տեղադրել Թուրքիայում, վերահսկելու է Ռուսաստանի տարածքի զգալի մասը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Սեպտեմբերի կեսին Թուրքիան և ԱՄՆ ստորագրել են հուշագիր՝ թուրքական տարածքում ԵվրոՀՀՊ ռադիոլոկացիոն համակարգի տեղադրման մասին: Ռադարը տեղադրվելու է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մալաթիա նահանգի Կյուրեջիկ գավառում: Ներկայումս այդ շրջանում տեղակայված է ռադիտեղորոշիչ համակարգ, որը ժամանակին պատրաստվել է ամերիկյան կողմից, սակայն արդյունքում հանձնվել է թուրքական բանակին:

«Եթե այդ ռադարն անհրաժեշտ էր Հարավը վերահսկելու , ՆԱՏՕ-ի անդամների տարածքից Հարավ ընկած շրջանին հետևելու համար, ապա նման սարք արդեն գոյություն ունի: Այն հաստատված է, վաղուց աշխատում է և տեսնում է այն տարածքը, որտեղից ըստ ամերիկացի և ՆԱՏՕ-ի գործընկերի, սպառնալիք է գալիս: Եթե Թուրքիայում տեղադրվի ռադիոլոկացիոն սարքը, այն կլինի արդեն գոյություն ունեցողի կրկնօրինակը, սակայն հենց այդ կրկնօրինակի միջոցով կկարողանա տեսնել ՌԴ տարածքի զգալի մասը»,- ասել է Լավրովը Բրյուսելում կայացած Ռուսաստան- ՆԱՏՕ Խորհրդի արդյունքների ամփոփմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---