Բրունո Սկապինի. Մեր նպատակն է ներկայացնել հայ հանդիսատեսին իտալական կյանքի խճանկարը

Բրունո Սկապինի. Մեր նպատակն է ներկայացնել հայ հանդիսատեսին իտալական կյանքի խճանկարը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 20-25-ը Երևանում կանցնի ժամանակակից իտալական կինոյի շաբաթ: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին:

«Մենք ողջունում ենք Երևանի «Համազգային» թատրոնի մեզ հետ համագործակցելու պատրաստակամությունը այս նախագծի շրջանակներում, որը, հուսով ենք, ավանդական կդառնա»,-ասել է նա:

Ընդ որում, դեսպանը նշել է, որ, ինչպես և նախորդ տարի, ծրագրի կազմակերպիչները կփորձեն համատեղել արվեստի մի քանի ուղղություններ, ստեղծելու համար ավելի խորը պատկերացում Իտալիայի կյանքի և արվեստի մասին:

Այս տարի կինոյի շաբաթվա բացմանը տեղի կունենա հայտնի իտալացի երաժիշտ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համերգը, ինչպես նաև Վահե Մելքոնյանի «Հյուրընկալ Հռոմ» լուսանկարչական ցուցահանդեսը:

«Իտալական կինոն իր յուրահատուկ դերն ունի կինեմատոգրաֆի աշխարհում: Այն մնում է եզակի, անկախ այսօրվա պայմաններից, մասնավորապես ԱՄՆ-ում կինոինդուստրիայի զարգացումից»,-ասել է դեսպանը:

Ըստ նրա, «նախագծի շրջանակներում ներկայացված ֆիլմերը ներկայացնում են իտալական կյանքի ողջ խճանկարը…երբեմն ողբերգական, երբեմն սենտիմենտալ»: Հենց դա է իտալական ֆիլմերի հիմնական առանձնահատկությունը՝ նրանց սոցիալական ուղղվածությունը:

Դիտարկումների ընթացքում ֆիլմերը կներկայացնի կինոքննադատ Սառա Նալբանդյանը: Մուտքը ազատ է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---