Հիլարի Քլինթոնի հետ ընդհարումից հետո Սերգեյ Լավրովը լքել է ԵԱՀԿ գագաթաժողովը` չսպասելով ամփոփիչ հանդիպմանը

Հիլարի Քլինթոնի հետ ընդհարումից հետո Սերգեյ Լավրովը լքել է ԵԱՀԿ գագաթաժողովը` չսպասելով ամփոփիչ հանդիպմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ԵԱՀԿ-ում արգելափակել է ինտերնետում ազատության մասին հռչակագիրը, որում ասվում է կիբերտարածությունում կարծիքների արտահայտման ազատության մասին: Ինչպես հաղորդում է Газета.ру-ն, եվրոպական երկրները, ԱՄՆ-ն ու Կանադան` ԵԱՀԿ մեջ մտնող 56 երկրների մեծամասնությունը հավանություն են տվել փաստաթղթին, սակայն կազմակերպությունում որոշումներն ընդունվում են միայն միաձայն, և հռչակագիրը չի ընդունվել:

Դրանից հետո ԵԱՀԿ-ից Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններում դիտորդների առաքելության ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցով: Ունկնդրելով զեկույցը` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ընտրությունները բնորոշել է որպես «ոչ ազատ, ոչ էլ արդար», ինչպես նաև կարծիք է հայտնել ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման մասին: Նա քննադատել է նաև Կիևում Յուլիա Տիմոշենկոյի հանդեպ դատավարությունը և բելոռուսական ընդդիմությանը քրեական հոդվածներով պատասխանատվության ենթարկելը:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ի պատասխան ԱՄՆ-ին մեղադրել է «երկակի ստանդարտներ» պարտադրելու մեջ և լքել Վիլնյուսը` չսպասելով գագաթաժողովի ամփոփիչ հանդիպմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---