Յուրի Ջորկաեֆֆը կարող է ֆրանսիական «Մոնակոյի» մարզական տնօրենը դառնալ

Յուրի Ջորկաեֆֆը կարող է ֆրանսիական «Մոնակոյի» մարզական տնօրենը դառնալ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆֆը կարող է արդեն այս շաբաթ որպես մարզական տնօրեն պայմանագիր կնքել ֆրանսիական «Մոնակո» ակումբի հետ, հաղորդում է championat.com-ը:

Ջորկաեֆֆը 1990-ից 1995 թվականներին «Մոնակոյում» 177 հանդիպում է անցկացրել որպես ֆուտբոլիստ:

Բացի դրանից, դիտարկվում է աշխատանքի համար ակումբում ներգրավել «Նիցցայի» նախկին նախագահ Մորիս Կոենին: Հիշեցնենք, որ այժմ «Մոնակոն» պարտվում է ֆրանսիական լիգա 2-ում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---