Լույս է տեսել Վալերի Միրզոյանի «Առաջնորդման մեթոդաբանությունը` ըստ Գարեգին Նժդեհի» գիրքը

Լույս է տեսել Վալերի Միրզոյանի «Առաջնորդման մեթոդաբանությունը` ըստ Գարեգին Նժդեհի» գիրքը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ փիլիսոփայության դոկտոր Վալերի Միրզոյանի «Առաջնորդման մեթոդաբանությունը` ըստ Գարեգին Նժդեհի» գրքի շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և աջակցությամբ։

Ժողովածուում շարադրվում և մեկնաբանվում է քաղաքական, ռազմական, պետական գործիչ Գարեգին Նժդեհի հայեցակարգն առաջնորդման էության, առաջնորդի բնութագրի, իրավունքների և պարտականությունների, առաջնորդման մեթոդների մասին: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, շնորհավորելով բուհի ուսնողներին և պրոֆեսորադասախոսական կազմին գրքի տպագրման առթիվ, ընդգծեց, որ այն ընթերցելիս յուրաքանչյուր ոք շատ բան կունենա մտորելու, շատ հարցեր կունենա ինքն իրեն տալու։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը համոզմունք հայտնեց, որ գիրքը շատ լավ ուղեցույց է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդում են մարդկանց, լինեն նրանք ուսանողական ինքնակառավարման մարմիններում ընդգրկված երիտասարդներ, թե կառավարման մարմիններում ներգրավված անձինք։

Գրքի հեղինակը նշում է, որ Նժդեհի տեսական ժառանգությունը մտքի ու հույզի գերագույն մի խտացում է։ Դրա մի շյուղն անգամ ունակ է արթնացնելու հայ մարդուն, տոգորելու ազգային ու անձնային հպարտությամբ, դարձնելու անպարտելի։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---