Նիկոլյա Սարկոզի. Եթե եվրոպական առաջնորդները չկարողանան համաձայնության գալ Բրյուսելում, երկրորդ շանս չի լինի

Նիկոլյա Սարկոզի. Եթե եվրոպական առաջնորդները չկարողանան համաձայնության գալ Բրյուսելում, երկրորդ շանս չի լինի

PanARMENIAN.Net - Եթե եվրոպական առաջնորդները չկարողանան սկզբունքային համաձայնագիր ձեռք բերել Բրյուսելում դեկտեմբերի 8-9 կայացած գագաթաժողովի արդյունքներով, նրանք խնդիրը լուծելու երկրորդ շանսը չեն ունենա, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, որը Բրյուսել է ժամանել Եվրամիության գագաթաժողովին մասնակցելու համար:

Սարկոզիի խոսքով` եվրագոտու փրկության համար անհրաժեշտ է կոնկրետ գործողություններ ձեռնարկել մոտակա երկու շաբաթվա ընթացքում:

Ընդ որում, նա հավելել է, որ եվրոպական կոնվենցիաներում փոփոխություններ կատարելու հարցում ԵՄ անդամ 27 պետությունների հետ առաջընթացի բացակայության դեպքում այդ նախաձեռնությունը հարկավոր է համաձայնեցնել միայն 17 պետությունների հետ, որոնք մտնում են արժույթային բլոկի մեջ, հաղորդում է rosbalt.ru-ն:

Դեկտեմբերի 5-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Սարկոզին ավարտեցին աշխատանքը եվրոպական կոնվենցիաներում փոփոխությունների կատարման ծրագրի շուրջ: Գերադասելի է փոփոխություններ կատարել Եվրամիության կոնվենցիաներում, սակայն դրա հետ մեկտեղ եվրոպական առաջնորդները պատրաստ են դիտարկել եվրագոտու համաձայնագրում փոփոխություններ կատարելու հարցը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---