Միշել Սուլեյման. Բեյրութ-Երևան ուղիղ չվերթը կամրապնդի հայ-լիբանանյան հարաբերությունները

Միշել Սուլեյման. Բեյրութ-Երևան ուղիղ չվերթը կամրապնդի հայ-լիբանանյան հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերություններն այժմ բարձր մակարդակում են, և մենք այստեղ ենք ժամանել, որպեսզի այն իդեալականի հասցնենք, դեկտեմբերի 8-ին Երևանում պաշտոնական ընդունելության ժամանակ այդ մասին հայտնել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը:

Հայ և լիբանանցի ժողովուրդները շատ ընդհանուր բան ունեն պատմական տեսակետից, նշել է նախագահը` հավելելով, որ բարձր է գնահատում երկու երկրների միջև առկա ամուր կապերը: Բացի այդ, Լիբանանի նախագահի խոսքով, այս այցի արդյունքում ստորագրվելիք պայմանագրի շնորհիվ, համագործակցությունը շատ առումներով կխորանա: «Մասնավորապես, դա վերաբերում է զբոսաշրջության ոլորտին: Այդպես, Բեյրութ-Երևան ուղիղ չվերթը կարող է հայ-լիբանանյան հարաբերությունների ամրապնդման լավ միջոց դառնալ»,- ընդգծել է նա:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը: Այցի ընթացքում Սուլեյմանը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Ծրագրվում է նաև հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագրեր ստորագրել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---