Լիբանանի նախագահը Սիրիային կոչ է արել ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել երկրում

Լիբանանի նախագահը Սիրիային կոչ է արել ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել երկրում

PanARMENIAN.Net - «Ես հուսով եմ, որ իրադրությունը Սիրիայում մոտ ժամանակներս կկայունանա առանց որևէ կողմնակի միջամտության երկրի ներքին գործերին»,- նշել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը` ելույթ ունենալով Երևանում իր պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ Մերձավոր Արևելքում խաղաղությունը կարելի է ձեռք բերել բոլոր արաբական երկրների համատեղ ջանքերով:

Այս համատեքստում նախագահն անդրադարձել է նաև Լիբանանի ու Իսրայելի հարաբերություններում առկա լարվածությանը: «Մենք շարունակելու ենք մեր ջանքերը, որպեսզի Իսրայելը կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը, և հարաբերություններում առկա լարվածությունը մարի»,- նշել է Սուլեյմանը:

Բացի այդ, նախագահը ներկայացրել է նաև Լիբանանի ներքաղաքական խնդիրները` հաղորդելով, որ մոտ ժամանակներս Լիբանանը ծրագրում է սկսել երկրի նավթային և գազային պաշարների հանքարդյունահանումն ու վերամշակումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---