9 դեկտեմբերի 2011 - 09:06 AMT
EURO-2012-ի ժամանակ Կիևում և Վարշավայում ֆան-հյուպատոսություններ կստեղծվեն

Կիևում և Վարշավայում ֆան-հյուպատոսություններ կստեղծվեն Եվրոպայի 2012 թվականի ֆուտբոլի առաջնության անցկացման ժամանակ երկրպագուներին օգնելու համար:

«Դրանք այն հաստատություններն են, որտեղ փորձառու երկրպագուներ են գտնվելու, կգործեն թեժ գծեր, որոնցով կկարողանան դիմել առաջնության հանդիպումներին ժամանած բոլոր երկրպագուները»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական ծառայության բաժնի տնօրեն Անդրեյ Օլեֆիրովը:

Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվության համաձայն, Ուկրաինայում այն երկրների բոլոր հյուպատոսությունները, որոնց թիմերը մասնակցելու են EURO-2012-ին, կաշխատեն «նոն-ստոպ» ռեժիմով, հաղորդում է day.kiev.ua-ը:

Օլեֆիրովը նշել է, որ հյուպատոսությունների շուրջօրյա աշխատանքը պայմանավորված է նրանով, որ այդ երկրների քաղաքացիների մոտ որևէ խնդրի ծագման դեպքում դիվանագետներն անմիջապես կարողանան աջակցել դրանց լուծմանը: