ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԳԵԼ Է ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

PanARMENIAN.Net - Երեկ` Սպիտակի երկրաշարժի 15-րդ տարելիցի օրը, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Սպիակ, որտեղ ծաղիկներ է դրել ավերիչ աղետի զոհերի հուշահամալիրին: Հիշեցնենք, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին երկրաշարժի զոհ դարձան շուրջ 4000 սպիտակցիներ, ավերվեց ավելի քան 5 հազար տուն: Ռ.Քոչարյանը շրջել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերականգնված քաղաքի կենտրոնով, որտեղ վերջին տարիներին կառուցվել է շուրջ 1800 բնակարան: Նախագահին ուղեկցում էին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը: Լրագրողների հետ զրույցում հայտնի երգիչը նշել է, որ Հայաստանի հետ իրեն շատ բան է կապում: «Ես հիացած եմ այն բանով, որ հայ ժողովուրդը, ողբերգական ուղի անցնելով, չի խոնարհվել դժվարությունների բեռի տակ»,-ասել է նա:
 Ուշագրավ
132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 84-ը, 4 հոգի դեմ է քվեարկել, 2 քվեաթերթիկ անվավեր է համարվել
Իրականացվում են սահմանների պահպանության համատեղ աշխատանքներ
Մանուկյանն իրավապահ մարմիններին կոչ է արել պահպանել հասարակական կարգը, չդառնալ քաղաքական գործիք
Նա կշարունակի գործունեությունը որպես անկախ պատգամավոր