Իսրայելի ՌՕՈՒ հերթական ավիահարձակումն է գործել ՀԱՄԱՍ-ի ռազմակայանի վրա Գազայի հատվածում

Իսրայելի ՌՕՈՒ հերթական ավիահարձակումն է գործել ՀԱՄԱՍ-ի ռազմակայանի վրա Գազայի հատվածում

PanARMENIAN.Net - Գազայի հատվածին իսրայելյան զորքերի մի քանի օդային հարվածների արդյունքում զոհվել է մեկ պաղեստինցի և առնվազն տասը վիրավորվել են, հաղորդում է BBC-ն: Գազայի իշխանությունները հայտնում են, որ վիրավորների թվում կան երեխաներ, հաղորդում է INTERFAX-ը:

BBC տվյալների համաձայն, Իսրայելի ՌՕՈՒ թիրախը ՀԱՄԱՍ մարտիկների մարզման ճամբարն էր: Սակայն, ինչպես պնդում են պաղեստինցիները, ոչ բոլոր հարվածներն են հասել նպատակին. որոշները բաժին են հասել մերձակայքում գտնվող շենքերին:

Իսրայելի ռազմական հրամանատարությունը հաստատել է ավիահարձակման փաստը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---