Իրանում երկրաշարժի արդյունքում ավերածություններ կան

Իրանում երկրաշարժի արդյունքում ավերածություններ կան

PanARMENIAN.Net - Իրանում երկրաշարժի արդյունքում ավերածություններ կան: Ինչպես հաղորդում է IRNA իրանական լրատվական գործակալությունը, հինգշաբթի երեկոյան Հյուսիսային Խորասան գավառի Իսֆարաեն քաղաքում Ռիխտերի սանդղակով 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Աղետը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20:56-ին, հաղորդում է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտին առընթեր սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժի արդյունքում Իսֆարայեն քաղաքի շուրջ գտնվող գյուղերում տներ են ավերվել և վնասվել: Տուժածների մասին տեղեկատվություն չկա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---