Orange-ը գործարկել է տեխնիկական աջակցության հեռախոսային ծառայություն սմարթֆոններ օգտագործողների համար

Orange-ը գործարկել է տեխնիկական աջակցության հեռախոսային ծառայություն սմարթֆոններ օգտագործողների համար

PanARMENIAN.Net - Այսուհետ սմարթֆոնների օգտագործողները կարող են իրենց սմարթֆոնի հետ կապված տեխնիկական աջակցություն ստանալ ոչ միայն Orange- խանութների Orange Care անկյուններում, այլև նոր հեռախոսային ծառայության միջոցով, տեղեկացնում են Orange Արմենիայի մամլո ծառայությունից։

Այս ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես Orange հեռախոսահամարից հավաքել 500:

Վերապատրաստված տեխնիկական անձնակազմը պատրաստ է օգնել զանգահարողներին կատարել ցանցի տվյալների, էլ. փոստի, ստեղնաշարի, լեզվի, ժամի և օրվա կարգավորումները սմարթֆոնում, ինչպես նաև ցուցաբերել այլ տեխնիկական աջակցություն: Ծառայությունը վճարովի է. մեկ րոպեի արժեքն է 150 դրամ, իսկ գանձումը կատարվում է ըստ վայրկյանների:

«Սմարթֆոնների արագ տարածմանը զուգընթաց` Orange-ը ցանկանում է դառնալ իր բաժանորդների ուղեկիցը թվային աշխարհում: Ընկերությունը հասկանում է այն դերը, որ կարող է ունենալ իր բաժանորդների ամենօրյա կյանքում` նաև օգնելով և հնարավորություն տալով օգտագործել “խելացի” սարքերի բոլոր հնարավորությունները»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---