Ամերիաբանկն ընդլայնել է իր «Կոմիտաս» բաժանմունքի հնարավորությունները

Ամերիաբանկն ընդլայնել է իր «Կոմիտաս» բաժանմունքի հնարավորությունները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին Երևանում տեղի է ունեցել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնաճյուղը կգործի նոր հասցեում՝ Կոմիտասի պողոտա, 12շենք, հ. 102 տարածքում, նախկին Կոմիտաս 58-ի փոխարեն: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, նախկին մասնաճյուղը չէր համապատասխանում հաստատված կորպորատիվ պահանջներին, ինչպես տարածքով, այնպես էլ հագեցվածությամբ, ոճով ու դիզայնով: «Նոր մասնաճյուղը թույլ կտա ընդլայնել վարկավորման ծառայությունները, համալրել սպասարկող անձնակազմը, տրամադրել ավանդային խցիկների ծառայություն, ինչպես նաև բոլոր այն ծառայությունները, որոնք տրամադրվում են գլխամասային մասնաճյուղում»,-հավելել է նա:

Անդրադառնալով Ամերիաբանկի մասնաճյուղերի ցանցի ընդլայնմանը՝ բանկի ղեկավարը հայտնել է, որ 2012թ. նախատեսվում է բացել ևս 2-ը՝ Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղ արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքները՝ բացումը նախատեսվում է մարտին, ինչպես նաև Գյումրիում:

«Կոմիտաս» մասնաճյուղն ունի զարգացման եռամյա ռազմավարություն, որը ներկայացվել է ԿԲ: Այդ առնչությամբ մանրածախ բանկինգի գծով տնօրեն Վազրիկ Սեկոյանը հավելել է, որ բանկի մասնաճյուղերը շեշտը դնելու են մանրածախ բիզնեսի զարգացման վրա, այդ թվում նաև «Կոմիտաս» մասնաճյուղը: «Մանրածախի ավելացման գլխավոր խթաններից մեկը հաճախորդների պահանջներին համապատասխանող մասնաճյուղերի արդիական ցանցի առկայությունն է»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---