9 դեկտեմբերի 2011 - 15:26 AMT
Իսրայելն ու Ռուսաստանը լուրջ տարաձայնություններ ունեն Իրանի ու Սիրիայի հարցում

Իսրայելն ու Ռուսաստանը լուրջ տարաձայնություններ ունեն Իրանի ու Սիրիայի հարցում, ուրբաթ օրը հայտարարել է լրագրողներին Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը:

«Մենք հասկանում ենք միմյանց դիրքորոշումները, սակայն, հասկանում ենք նաև, որ այդ դիրքորոշումները տարբեր են»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Լիբերմանը նշել է նաև, որ քննարկել է այդ տարաձայնությունները ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպումներում:

Լիբերմանը նշել է նաև, որ առաջիկայում Իսրայել կայցելի ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Միխայիլ Բոգդանովը:

«Մենք հուսով ենք, որ ավելի մեծ համաձայնության կհասնենք Ռուսաստանի հետ հարաբերություններում»,-ասել է Ավիգդոր Լիբերմանը:

Ավիգդոր Լիբերմանը Ռուսաստան է ժամանել առևտրատնտեսական համագործակցության ռուս-իսրայելյան խառը հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով: