9 դեկտեմբերի 2011 - 15:39 AMT
Հայաստանն ու Լիբանանը 7 երկկողմ համաձայնագիր են ստորագրել

Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի` Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում 7 համաձայնագիր է ստորագրվել երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար: Համաձայնագրերի թվում են տնտեսական համագործակցության վերաբերյալ պայմանագիրը, ստանդարտիզացման վերաբերյալ արձանագրությունը, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիրը, զբոսաշրջության ոլորտում համագործակցության վերաբերյալ ծրագիրը:

Համաձայնագրերը ստորագրվել են երկու երկրների համապատասխան նախարարների կողմից: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը: Այցի ընթացքում Սուլեյմանը կհանդիպի նաև օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: