Հայաստանի նախագահը պաշտոնական այց կկատարի Լիբանան

Հայաստանի նախագահը պաշտոնական այց կկատարի Լիբանան

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Լիբանան: Այդ մասին ՀՀ նախագահը հաղորդել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ հանդիպման արդյունքների ամփոփիչ մամլո ասուլիսում:

«Ես հաճույքով ընդունեցի Միշել Սուլեյմանի հրավերը»,- հայտնել է Հայաստանի նախագահը:

Նախագահի այցի ամսաթիվն առայժմ հայտնի չէ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը: Այցի ընթացքում Սուլեյմանը կհանդիպի նաև օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Այցի շրջանակում արդեն համագործակցության 7 համաձայնագիր է ստորագրվել տարբեր ոլորտներում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---