9 դեկտեմբերի 2011 - 16:15 AMT
ՀՅԴ-ն կփորձի մինչև տարեվերջ նախապատրաստել Սահմանադրական դատարանին ուղղված կառավարության դեմ հայցը

ՀՅ Դաշնակցությունը կփորձի մինչև տարվա վերջ նախապատրաստել Սահմանադրական դատարանին ուղղված հայցը՝ կառավարության Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունների չարաշահման վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, կուսակցությունը պատրաստվում է մանրամասնորեն մշակել և նախապատրաստել այդ հայցը, որպեսզի դրան կարողանան միանալ նաև իշխող մեծամասնության ներկայացուցիչներ:

Դաշնակցությունը կառավարությանը մեղադրում է նրանում, որ նա չի իրականացրել 2008-2012 թթ ռազմավարական ծրագիրը, դա բացատրելով տնտեսական ճգնաժամի հետևանքներով և նախորդ տարվա ժառանգությամբ,, սակայն, ի վիճակի չլինելով ծրագիրն իրականացնել՝ կառավարությունը դրա մեջ փոփոխություններ չմտցրեց, որը կուսակցությունը դիտարկում է սահմանադրական իրավասությունների չարաշահում: Դաշնակցությունը ձգտում է Հայաստանում նոր ավանդույթներ ստեղծել, որոնց դեպքում կառավարությունը պատասխանատվություն կկրի չիրականացած խոստումների համար»,- ընդգծել է Մինասյանը: Նա հավելել , որ չնայած որ խորհրդարանում չհաջողվեց անցկացնել ՀՅԴ որոշման նախագիծը, որտեղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկվում էր ուսումնասիրել կառավարությանը անվստահություն յատնելու հարցը, սակայն «այս քվեարկությունները ցույց են տալիս, որ քաղաքական մեծամասնության մոտ ևս կառավարության նկատմամբ բավարար վստահություն չկա»:

Ազգային ժողովը դեկտեմբերի 8 չընդունեց ՀՅ Դաշնակցության առաջարկությունը՝ Հայաստանի կառավարությանը անվստահության քվե ներկայացնելու վերաբերյալ՝ 2008-2012 թթ ծրագրերը չիրականացնելու համար: Դաշնակցության առաջարկին կողմ են քվեարկել 13, դեմ՝ 48, ձեռնպահ՝ 4, պատգամավոր: