9 դեկտեմբերի 2011 - 16:57 AMT
Ռուսաստանը նախազգուշացնում է Իսրայելին Իրանի հանդեպ ագրեսիայից

Ռուսաստանը զգուշացնում է Իսրայելին Իրանի հանդեպ ագրեսիայից, ուրբաթ օրը «Վեստի-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը:

ԱՄՆ ու Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ ռազմական ուժի կիրառման հնարավորության մասին հաղորդագրությունները սկսեցին հայտնվել ԶԼՄ-ներում այն բանից հետո, որեբ ՄԱԳԱՏԷ-ն հրապարակեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ զեկույցը, որտեղ հայտարարեց, որ Թեհրանը մինչ 2003թ. աշխատել է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ և դա կարող լինել նաև այսօր:

«Մենք զգուշացրել են Իսրայելին ռազմական գործողություն սկսելու մասին հնարավոր որոշում կայացնելուց»,-ասել է Սերգեյ Ռյաբկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչի շուրջ էին ընթանում բանակցությունները Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ: ՌԴ ԱԳ փոխնարարան ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե կան արդյոք տվյալներ այն մասին, որ Իսրայելը այժմ նման գործողություն է պատրաստում, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: