9 դեկտեմբերի 2011 - 17:24 AMT
ՀՀ փոխվարչապետը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 52-րդ նիստին

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ տնտեսական խորհրդի 52-րդ նիստի աշխատանքներին:

Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող մեկուկես տասնյակ հարցեր:

Մասնավորապես քննարկվեցին ԱՊՀ մասնակից-պետությունների ինտեգրացված արժութային շուկայի կազմակերպման ոլորտում համաձայնագրի, ԱՊՀ մասնակից- պետությունների հիդրոօդերեւութաբանական գործունեության զարգացման ռազմավարության նախագծերը: Ներկայացվեցին նաեւ ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդի 2007-2010 թվականների, Գիտատեխնիկական տեղեկատվության հարցերով միջպետական համակարգող խորհրդի գործունեության հաշվետվությունները, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: