9 դեկտեմբերի 2011 - 17:39 AMT
ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

2011 թ. դեկտեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 76,853,658 ԱՄՆ դոլար 382.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 97,019,103 ԱՄՆ դոլար 383.62 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է13,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 383.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1.335,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 383.59 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 66.6 մլն ԱՄՆ դոլար, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: