Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել դատապարտել ԱՄՆ

PanARMENIAN.Net - Իրանը բողոք է հայտնել ամերիկյան անօդաչու հետախույզ ինքնաթիռն իր օդային տարածքը խախտելու վերաբերյալ, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

Իրանական ԶԼՄ-ների տվալներով, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամմադ Հազեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Գերագույն ասամբլեա ուղղված իր նամակում կոչ է արել այս միջազգային կազմակերպության ղեկավարությանը քննադատել ԱՄՆ-ի «վտանգավոր և անօրինական գործողությունները»: Հազեին ընդգծել է, որ անհրաժեծտ է ձեռնարկել բոլոր ջանքերը, որպեսզի կանխվեն բռնության նոր գործողությունները:

ՆԱՏՕ-ի զորքերի ղեկավարությունն ավելի վաղ հայտարարել է, որ Իրանում անհայտացած անօդաչու սարքը կարող էր զրկվել կառավարումից Աֆղանստանի արևմուտքում իրականցված օպերացիայի արդյունքում: Իրանում պնդում են լրտեսության տեսակետը: Հինգշաբթի առաջին անգամ ցուցադրվել են ինքնաթիռի կադրերը: Պարսիկ զինվորականները նշում են, որ այն գրեթե չի տուժել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---