Վայոց Ձորում վերանորոգումից հետո վերաբացվել է «Հայփոստի» երեք բաժանմունք

Վայոց Ձորում վերանորոգումից հետո վերաբացվել է «Հայփոստի» երեք բաժանմունք

PanARMENIAN.Net - Վայոց Ձորում վերաբացվել են մարզի 3 համայնքների` Եղեգնաձոր քաղաքի փոստային մասնաճյուղի և 01 փոստային բաժանմունքի, Մալիշկա գյուղի և Վայք քաղաքի 01 փոստային բաժանմունքները, տեղեկացնում են «Հայփոստ» ընկերությունից: Բացման արարողությանը ներկա են եղել Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ»-ի ղեկավարությունը, ինչպես նաև տեղի բնակիչներից:

Այս բաժանմունքներում նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը նշել է, որ շենքը վերանորոգողն ու նորացնողը Հայփոստն է, սակայն ոգին ներդնում են աշխատակիցներն ու այնտեղ հաճախող բնակիչները:

«Հայփոստ»-ի բաժանմունքների վերանորոգման ծրագիրն իրականացնում է «Հայփոստ» ընկերության հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը։

Մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացված բաժանմունքների թիվը հասցնել 104-ի` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---