Սերժ Սարգսյան. Հայ և լիբանանցի ազգերն ավելին են քան պարզապես բարեկամները

Սերժ Սարգսյան. Հայ և լիբանանցի ազգերն ավելին են քան պարզապես բարեկամները

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդգծել է երկու երկրմերի միջև ակտիվ քաղաքական երկխոսությունը, բազմաբովանդակ շփումներն ու բազմաոլորտ համագործակցությունը, ինչը դրսևորվում է ինչպես պետական, այնպես էլ ժողովրդական մակարդակներում: Երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև նմանատիպ հարաբերությունների պահպանման և շարունակական զարգացման գործում մշտապես հուսալի կամուրջի դեր է կատարում լիբանանահայ համայնքը:

«Հայ-լիբանանյան կապերն ու հարաբերություններն ունեն կայուն և խորը հենասյուներ, քանի որ բոլոր մակարդակներում էլ միշտ եղել են բարեկամական և ջերմ: Տարբեր առիթներով բազմիցս հնչել է այն միտքը, որ հայ և լիբանանցի ժողովուրդներն ավելին են, քան ուղղակի բարեկամներ. մեր ժողովուրդների շփումը դարերի ընթացքում եղել է եղբայրական»,- ասել է Սերժ Սարգսյանը: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---