ՀԱՄԱՍ-ը քննարկում է Իսրայելի հետ պատերազմի հնարավորությունը

ՀԱՄԱՍ-ը քննարկում է Իսրայելի հետ պատերազմի հնարավորությունը

PanARMENIAN.Net - Գազայի հատվածում ծայրահեղական խմբավորումնրի ներկայացուցիչները արտակարգ ժողով են հրավիրել՝ Իսրայելի դեմ հերթական դիմադրության միասնական հարթությունն ընտրելու համար: Ինչպես հաղորդում է « Կուրսորը», նիստին մասնակցում են ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմաիլ Հանին դիմել է արաբական առաջնորդներին և միջազգային կազմակերպություններին՝ խնդրելով աջակցել « Գազայի վրա սիոնիստական հարձակումների» դադարեցմանը: Նա նաև ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի դեմ զինված հակամարտության, եթե նա շարունակի կետային ոչնչացումների պրակտիկան և Գազայի հատվածի վրա օդային հարձակումները:

Ընդ որում, տեղի ԶԼՄ նշում են, որ տվյալ պահին ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը հետաքրքրված չէ Իսրայելի դեմ երկարատև դիմադրությամբ և սպասվում է, որ խմբակցությունը կգօրծադրի իր «ադմինիստրատիվ ռեսուրսը»՝ հրաձգությունը դադարեցնելու համար:

Շաբաթվա սկզբից պաղեստինցիները հրաձգություն են իրականացրել Աշկելոնի և Արևմտյան Նեգևի մի քանի բնակավայրերի ուղղությամբ: Իսրայելի ԶՈւ հակահարված են տվել, որի արդյունքում մեկ մարդ սպանվել է, 25 վիրավորվել: Նրանց թվում նաև կանայք և երեխաներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---