Underwood բրիտանական խումբը կդառնա 2012թ. Օլիմպիադայի բացման արարողության երաժշտական պրոդյուսերը

Underwood բրիտանական խումբը կդառնա 2012թ. Օլիմպիադայի բացման արարողության երաժշտական պրոդյուսերը

PanARMENIAN.Net - Underwood բրիտանական խումբը կդառնա 2012թ. Օլիմպիադայի բացման արարողության երաժշտական պրոդյուսերը: «Մեզ համար դա մեծ պատիվ է: Մենք շատ լուրջ ենք վերաբերվում աշխատանքին , քանի որ նման երկրորդ շանս չի լինի»,-երաժիշտների խոսքերն է հաղորդում km.ru-ն:

Հայտնի խումբը կաշխատի հոլիվուդյան ռեժիսոր Դենի Բոյլի հետ, որը ողջ արարողության բեմադրիչն է: Underwood-ն արդեն աշխատել է Բոյլի հետ «Ֆրանկենշտեյն» մյուզիքլի վրա:

«Նրանց հետ աշխատանքը գրավում է նաև նրանց բազմազան երաժշտական ճաշակի առումով, որի լավագույն վկայությունն է մեր աշխատանքը «Ֆրանկենշտեյնի» վրա»,-հայտարարել է Բոյլը:

2012թ. Օլիմպիական խաղերի բացման արարողություը տեղի կունենա հուլիսի 28-ին: Մրցումների համար գլխավոր երգը կգրեն Elbow հինդի ռոքերները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---