Սաուդյան արքայազն. Սիրիայի արաբ հարևանները թույլ չեն տա, որ արյունահեղությունը շարունակվի

PanARMENIAN.Net - Սիրիայի արաբ հարևանները թույլ չեն տա, որ արյունահեղությունը շարունակվի, Վիեննայում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է սաուդյան արքայազն Թուրկի ալ Ֆեյսալը: Ըստ նրա, արաբական պետությունները անտարբեր չեն հետևեի, թե ինչպես է մեռնում Սիրիայի ժողովուրդը: «Սիրիայի նախագահը միտումնավոր է աչք փակում ակնհայտ փաստերի վրա»,-ասել է արքայազնը: «Սրիայի դեմ պատժամիջոցներն արդեն գործում են, սակայն ես կարծում եմ, որ առաջիկայում պետք է օգտագործվեն ճնշման նաև այլ մեթոդներ»,-ասել է Թուրկի ալ Ֆեյսալը: Սակայն, նա չի ճշտել, թե հատկապես ազդեցության ինչ մեթոդներ կկիրառվեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ, որը ժխտում է իր մասնակցությունը հակակառավարական ցույցերի մասնակիցների սպանություններին, հաղորդում է ՌԲԿ-ն: Արքայազնը բացառում է Յեմենի սցենարի հնարավոր կրկնությունը: «Չեմ կարծում, որ նման բան կկրկնվի Սիրիայում, քանի որ Սալեհն ի վերջո հրաժարական տվեց: Ասադին շատ ավելի դժվար կլինի պայմանագիր կնքել»,-ասել է Ֆեյսալը:

Հայտնի սաուդյան դիվանագետ, թագավորական հատուկ ծառայության նախկին ղեկավար, արքայազն ալ Ֆեյսալը իսլամիստների ամենագլխավոր գաղափարախոսներից է: Նրա կապերը «Ալ Քաեդայի» հետ ոչ մի անգամ պաշտոնապես չեն հաստատվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---