ՄԱԿ-ի օմբուդսմենը գտնում է, որ ինտերնետը զգալիորեն ազդել է ժողովրդավարության տարածման վրա

ՄԱԿ-ի օմբուդսմենը գտնում է, որ ինտերնետը զգալիորեն ազդել է ժողովրդավարության տարածման վրա

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյը հայտարարել է, որ ինտերնետը, և մասնավորապես սոցիալական ցանցերը, ընթացիկ տարում զգալի դերակատաւրություն են ունեցել աշխարհում ժողովրդավարության տարածման գործում:

Փիլեյը իր խոսքում, որը նվիրված էր ՄԱԿ-ում Մարդու իրավունքների ընդհանուր հռչակագրի ընդունման 63-ամյակին, նշեց, որ 2011թ. հասարակ մարդիկ կարողացան Facebook-ի և Twitter-ի օգնությամբ հասնել բռնապետերի տապալման մի շարք արաբական երկրներում, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Ակսօր, ինչպես և նախկինում, մամուլը, հեռուստատեսությունը, ինչպես նաև ֆինանսական գործոններն են որոշում, կցուցադրվեն արդյոք բողոքներն ու դրանց ճնշումը հեռուստատեսությամբ կամ կլուսաբանվեն արդյոք մամուլում: Սակայն, որտեղ էլ այդ իրադարձությունները կատարվեն, մենք վստահ ենք, որ դրանք կփոխացվեն Twitter-ի, Facebook-ի, YouTube-ի միջոցով և կբեռնվեն ինտերնետում»,-մեջբերում է Փիլեյի խոսքերը գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---