Իսրայելի ՌՕՈւ հարված է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի ՌՕՈւ հարված է հասցրել Գազայի հատվածին

PanARMENIAN.Net - Իսրայելի ռազմաօդային ուժերը շաբաթ օրը հարված են հասցրել Գազայի հատվածում գտնվող նպատակակետերին՝ ի պատասխան պաղեստինցի գրոհայինների հրթիռային գնդակոծությանը, հայտնում է Jerusalem Post-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությանը: Ավիահարվածի ընթացքում արձանագրվել է նպատակակետերի ոչնչացում:

Գնդակոծությունը Իսրայելի պատասխանն էր «Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական գործողություններին», նշում են զինվորականները:

Իսրայելի ԶԼՄ-ներն իրենց հերթին հայտնել են, որ անցած օրվա ընթացքում Իսրայելի հարավում 12 հրթիռ է ընկել, սակայն զոհեր և ավերածություններ չկան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---