Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց մոտ 20 ակտիվիստ է հավաքվել

Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց մոտ 20 ակտիվիստ է հավաքվել

PanARMENIAN.Net - Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց ակցիա է ընթանում ի աջակցություն Մոսկվայում հանրահավաքի դուրս եկած մարդկանց, որոնք բողոքում են Պետդումայի ընտրությունների ժամանակ թույլ տված խախտումներից: «Ազատ քաղաքացիները հանուն ազատ քաղաքացիների» ակցիային մասնակցում է 20 մարդ, որոնց ոստիկանությունը թույլ չի տվել մոտենալ շենքին, և նրանք իրենց ակցիան անց են կացնում դիմացի փողոցում: Հանրահավաքի մասնակիցների կողմից բանակցությունները վարում էր մի քանի հայկական բուհերի դասախոս Սամվել Կարաբեկյանը: Ինչպես նա ասել է լրագրողներին, ակցիայի նպատակն է աջակցել հանրահավաքի մասնակիցներին Մոսկվայում:

PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե ինչու ընդդիմության ղեկավարները չեն միացել միջոցառմանը, Կարաբեկյանն ասել է, որ իր անձնական կարծիքն է հայտնում, իսկ ընդդիմության կարծիքն արդեն քաղաքական հարց է և կապված է ՌԴ-ում ընտրությունների արդյունքների մանրակրկիտ քննության հետ:

Ակտիվիստների հետ է նաև Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Շաբաթ օրը Մոսկվայում բազմահազարանոց հանրահավք տեղի կունենա, որին ակնկալվում է տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությունը:

Պետդումայի ընտրությունները տեղի ունեցան դեկտեմբերի 4-ին: Իշխող «Միասնական Ռուսաստանը» հավաքել է ձայների գրեթե 50 տոկոսը:

Արդյունքներից դժգոհ ընդդիմությունը սկսեց բողոքի ակցիաներ կազմակերպել, հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են: Իրենց դժգոհությունը Ռուսաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ հայտնել են ԱՄՆ-ն ու մի շարք եվրոպական երկրներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---