Այսօր նշվում է ֆուտբոլի համաշխարհային օրը

Այսօր նշվում է ֆուտբոլի համաշխարհային օրը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի որոշմամբ դեկտեմբերի 10-ը համարվում է ֆուտբոլի օր: Ժամանակակից ֆուտբոլը հայտնվել է 19դ. վերջում, երբ Անգլիայում բանվորները գնդակ էին գլորում կարճատև ընդմիջումների ժամանակ: Սակայն, առաջին հիշատակումներն այդ խաղի մասին թվագրվում են դեռևս մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակով՝ Չինաստանում: Թե ինչ կանոններ էին գործում այն ժամանակ, մնում է միայն գուշակել: Ավելի ուշ շրջանի Անգլիայում ևս կանոններ որպես այդպիսին չկային, ուղղակի հարյուրավոր մարդիկ փողոց էին դուրս գալիս ու հարվածներ հասցնում գնդակին:

Միայն 1863թ. ստեղծվեց ֆուտբոլի անգլիական ասոցիացիան և կանոններ սահմանվեցին, որոնք արգելում էին դիպչել գնդակին ձեռքով: Այդ պահին էլ տեղի ունեցավ ժամանակակից ֆուտբոլի պաշտոնական ծնունդը: 1872թ. տեղի ունեցավ առաջին խաղը Անգլիայի ու Շոտլանդիայի թիմերի միջև:

Առաջին իսկական ֆուտբոլային խաղը տեղի ունեցավ 1897թ. հոկտեմբերի 24-ին:

Իսկ արդեն 20-րդ դարում ֆուտբոլը իրավունք ստացավ կոչվելու ամենամեծ ժողովրդականությունը վայելող մարզաձև:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---