Երևանում կայացավ «Մարդու իրավունքների EXPO 2011»

Երևանում կայացավ «Մարդու իրավունքների EXPO 2011»

PanARMENIAN.Net - Այսօր Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի Օմբուդսմենը կազմակերպել էր «Մարդու իրավունքների EXPO 2011»: Ինչպես միջոցառման ընթացքում հայտնեց Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, այդ միջոցառումը տարբերվում է այլ EXPO-ներից հատկապես նրանով, որ այստեղ կցուցադրվեն ոչ թե հաջողություններն ու ձեռքբերումները, այլ հայ հասարակության դժվարությունները, ձախողումները, ցավերն ու սուր խնդիրները: Ամփոփելով 2011 թվականի արդյունքները` Անդրեասյանը ներկայացրեց որոշ բացասական և դրական զարգացումներ Մարդու իրավունքների պաշտպանի փորձառությունից: Այդ համատեքստում նա հաղորդեց, որ 2011 թվականի իր ամենամեծ հիասթափությունն այն էր, որ aրդարադատության նախարարն իր համերաշխությունը հայտնեց դատական իշխանության համապատասխան մարմնի հետ և Անդրեասյանը վերջնական մերժում ստացավ բոլոր երեք դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերով: Նրա խոսքով` մարդու իրավունքների պաշտպանության ամենասուր և ամենահամակարգային խնդիրը արդար դատաքննության պակասն է:

Կարեն Անդրեասյանը հաղորդեց նաև, որ 2011 թվականին Օմբուդսմենի գրասենյակ ուղղված հիմնավոր բողոքներն ամենից շատը վերաբերել են անձանց ընտանեկան նպաստի իրավունքից զրկելուն և կենսաթոշակները սխալ հաշվարկելուն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---