«Տղամարդկային կանացի խաղ» ֆիլմը բացեց Ռուսական կինոյի շաբաթը

«Տղամարդկային կանացի խաղ» ֆիլմը բացեց Ռուսական կինոյի շաբաթը

PanARMENIAN.Net - Այսօր` դեկտեմբերի 10-ին Մոսկվայի տանը բացվեց Ռուսական կինոյի շաբաթը Հայաստանում: Շաբաթը բացեց Մ. Մախանկոյի «Տղամարդկային կանացի խաղ» ֆիլմը: Այն պատմում է մի ֆիրմայի մասին, որի կին աշխատակիցները ֆուտբոլի թիմ են կազմում, որպեսզի նոր մարզադաշտի տենդեր հաղթեն:

Ֆիլմի ռեժիսորը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ չի ճանաչում հայ կինոսիրողներին և չի կարող ասել, թե ինչ ընդունելության այն կարժանանա: Նրա խոսքով ֆիլմը պատմում է ֆուտբոլի մասին, սակայն առանցքում, այնուամենայնիվ սերն է: «Ամուրյան աշուն» ռուսական կինոյի և թատրոնի բաց փառատոնի ղեկավար Սերգեյ Նովոժիլովը նշեց, որ շաբաթվա համար բերվել են այն ֆիլմերը, որոնք կոմերցիոն չեն, սակայն իրենց բովանդակությամբ լուսավոր են և բարի:

Շաբաթը կազմակերպել է ՌԴ մշակույթի նախարարությունը «Ֆեսթ-Սինեմա» ընկերության հետ:

Ռուսական կինոյի շաբաթվա ընթացքում ցուցադրվելու են 5 ֆիլմեր: Դրանք են Ե. Սոկոլովի «Կայսրության աստղը», Ի. Չերնիցկու «Յունկերները», Դ. Պովոլոցկու և Մ. Դրուգոյի «Իմ հայր Բարիշնիկովը» և Ի. Կոպիլովի «Չեմ ասի» ֆիլմերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---