Համազգային թատրոնում տեղի կունենա «Հայաստա′ն, անունդ տալիս» պոետական ներկայացումը

Համազգային թատրոնում տեղի կունենա «Հայաստա′ն, անունդ տալիս» պոետական ներկայացումը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին՝ Համազգային թատրոնում տեղի կունենա «Հայաստա′ն, անունդ տալիս» պոետական ներկայացումը։ Այն հիմնված է պատմական պոեմների վրա (Վահագն Դավթյանի «Ճերմակ ձիավորը», Գեղամ Սարյանի «Փառքի տաճար», Գևերգ Էմինի «Սասունցիների պարը»):

Ներկայացումը բեմադրված է մեկ դերասանի թատրոնի սկզբունքով՝ համեմված ազգային երգ ու պարով: Արտիստը նաև խոսակցական կոնտակտի մեջ է մտնում հանդիսատեսի հետ։ Երաժշտական կատարումները կենդանի հնչողությամբ են: Ներկայացման ընթացքում կատարվելու են ժողովրդական, ֆիդայական և դասական ստեղծագործություններ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---